ArmLur.am-ը սկսել է շարք, որի ընթացքում իրավական ոլորտը լուսաբանող լրագրող Քնար Մանուկյանը կպատմի ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող տղամարդկանց ճակատագրերի մասին։
Ալիկ Արտենյանցին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Վահագն Միրոյանի հետ ներգրավված է եղել թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ: Վերջիննես տելեգրամ կայքի «Երևանջան» և «Ձյեդ Կումար» անհատական էջերի օգտատերերին խոստացել և Երևան քաղաքի տարբեր հատվածներում նախատեսված թաքստոցներում տեղադրել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ:
Երևանի տարբեր հատվածներում թմրանյութ տեղադրելու համար դատարանը Ալիկ Արտենյանցին ազատազրկման է դատապարտել 7 տարի 6 ամիս ժամկետով: Ալիկը արդեն 1 տարի է՝ բանտում է ու պատմում է՝ ինչպես հայտնվեց թմրամոլների աշխարհում, ինչպես էր թմրանյութ օգտագործելուց հետո փախել արևից:
26-ամյա Ալիկը այսօր բանտում հաց է բաժանում կալանավորներին ու խորհուրդ տալիս ծնողներին:
Մանրամասները՝ հաղորդաշարի հերթական համարում:
Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան
























































































