Այսօր Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Էրեբունի նստավայրում սկսվել է Արմեն Փամբուխչյանի կողմից ընդդեմ «Ժողովուրդ» օրաթերթի ներկայացված` պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման պահանջի վերաբերյալ հայցադիմումի քննությունը։
Նշված գործով «Ժողովուրդ» օրաթերթի շահերի պաշտպանությունն իրականացնում է AS & Partners իրավաբանական ընկերությունը, ի դեմս տնօրեն, փաստաբան Արթուր Հովհաննիսյանի:
Հայցվոր կողմը չէր ներկայացել դատական նիստին, դատարանն որոշել է հետաձգել նախնական դատական նիստը։






















































































