Armenian text to speach

Իսրայելի կողմից Գազայի հյուսիսում իրականացված հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 48 մարդ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Գազայի հյուսիսում Իսրայելի կողմից գիշերը իրականացված մի շարք ավիահարվածների հետևանքով զոհվել է առնվազն 48 պաղեստինցի։

BBC-ն հայտնել է, որ Ջաբալիա քաղաքի և փախստականների ճամբարի մի շարք տների վրա հարձակման հետևանքով զոհվածների թվում կան 22 երեխա և 15 կին:

Իսրայելի զինված ուժերը հայտարարել են, որ ուսումնասիրում են հաղորդագրությունները: Նրանք Ջաբալիայի և հարակից շրջանների բնակիչներին զգուշացրել էին տարհանվել երեքշաբթի երեկոյան, այն բանից հետո, երբ պաղեստինյան զինված խումբը հրթիռներ էր արձակել Իսրայելի վրա:

Դա տեղի ունեցավ այն ժամանակ, երբ ՄԱԿ-ի մարդասիրական գործերի ղեկավարը կոչ արեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին միջոցներ ձեռնարկել Գազայում «ցեղասպանությունը կանխելու» համար։

Անի Վարդանյան




Լրահոս