Armenian text to speach

«ԱՐՑԱԽՑԻՆ ԿՌՎՈՂ, ՄԱՔԱՌՈՂ ՏԵՍԱԿ Է»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Մինչ արցախցիներին մեղադրելը, ես կցանկանամ՝ մեր ժողովուրդն իրեն հարց տա` ինչ արեցինք մենք։ Արցախցին կռվող տեսակ է, արցախցին կերտել է անկախություն։ Հիմա ասում են՝ Շուշին դժբախտ ու դժգույն էր, ստացվում է՝ Մուրացանը, Նելսոն Ստեփանյանը եւ այլք դժբա՞խտ էին: Իմ ծնողները Մուշից էին գաղթել, բայց ես ավելի մեծ ցավ ապրեցի Արցախի համար»,- ArmLur.am լրատվականի հետ զրույցի ժամանակ նշեց երգիչ, երգահան, ՀՀ վաստակավոր արտիստ Ներսիկ Իսպիրյանը։

 

-Պարո՛ն Իսպիրյան, մենք 30 տարի նշել ենք Մայիսյան եռատոնը, եւ տոներին միշտ հնչել են Ձեր եւ Իսպիրյան մյուս  երգիչների կատարումները։ Այսօր ի՞նչ խորհուրդ ունի եռատոնը, երբ չկա Շուշին, Արցախը, ու լուծարված է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը։

-Նախ, ուզում եմ անդրադառնալ Արցախին եւ Շուշիին. 4000 տարի Արցախը եղել ու պահպանվել է հայկական, եւ արցախցիները եղել են իրենց հողերի բնիկները։ Այդ սարերն իրենք են հիմնել, 4000 տարի պահել, պահպանել են հայերն Արցախը, հայությունն այնտեղից ոչ մի տեղ չի գնացել։ Բայց 21-րդ դարի այս արհավիրքը  հավասար էր Հայոց ցեղասպանությանը։ Նորից նույն բախտը վիճակվեց մեզ ու մեր մի մասնիկին՝ արցախցիներին: Այսօր մենք փաստացի չունենք Արցախը, Շուշին։ Եթե շատ խորանանք այս հարցի վերաբերյալ, ապա շատ բաներ կարելի է ասել, մեղադրանքներ շատ կան։  Ում մեղադրես, ինչ ասես՝ մեղադրանքները չեն վերջանա, բայց ես ուզում եմ անդրադառնալ, որ մենք՝ ես նույնպես, ազգովի ենք մեղավոր, որ այսօր չունենք Արցախ։

-Պարո՛ն Իսպիրյան, այսօր պետական մակարդակով այլ բան է հայտարարվում. Դուք նշեցիք, որ արցախցին կռվող, մաքառող տեսակ է, բայց այսօր պետական մակարդակով, ի պատասխան արցախցիների, նշվում է՝ «Մնայիք կռվեիք, չփախնեիք Երեւան»։ Այս  եւ նման հայտարարություններն ի՞նչ նպատակով են արվում։

-Արցախցու անձնուրաց հայ լինելը, կռվող տեսակը, ոչ մեկը թող կասկածի տակ չդնի։ 1918թ. մեզ ո՞վ փրկեց, եթե ոչ Արամ Մանուկյանը: Ամենավճռորոշ պարագլուխն Արամն էր, երբ բոլորը հանձնվել էին: Արամն ասաց՝ կա՛մ ազատություն, կա՛մ մահ։ Այդ ո՞վ է ասում, որ արցախցին կռվող չէ….

-Պարո՛ն Իսպիրյան, ի՞նչ եզրակացությունների եք հանգել, ինչո՞ւ պարտվեցինք։ Դուք որտե՞ղ եք տեսնում մեր պարտության պատճառը։

-Դրա համար կան քաղաքական պատճառներ։ Մենք պարտվեցինք, աշխարհը չարձագանքեց։ Ցեղասպանության, 1918 թվականի նույն ճակատագրին արժանացանք եւ աշխարհը նորից չարձագանքեց։ Բայց ուզում եմ անդրադառնալ մի հանգամանքի. այդ ինչպես եղավ, որ 90-ականներին ազգը զարթոնք էր ապրում,  մենք որսորդական հրացաններով Արցախն ազատագրեցինք, բայց եկան այս արդիական ժամանակները, ու Արցախը հանձնվեց։ Ես ուզում եմ մեր ազգին ու յուրաքանչյուր հայի հարց տալ. ո՞նց եղավ, որ այսպես ստացվեց։ Դուք Ձեր խղճի, հոգու վրա  իմացեք, թե որն էր պատճառը։

-Պարո՛ն Իսպիրյան, անկախության տարիներից ի վեր ի՞նչն է փոխվել մեր ազգի մեջ։ Արդյո՞ք մենք շարունակեցինք մնալ նույն գաղափարին հավատարիմ, թե՞ հեռացանք մեր ազգային հոգեկերտվածքից, ազգային դիմագծից։

-Մինչեւ Հայաստանի 2-րդ անկախությունը մենք խորհրդայնացված էինք, բայց ինչ-որ տեղ մշակույթը պահվեց, մեր ազգը վերելք ապրեց, մտավորականներ տվեցինք աշխարհին։ Բայց անկախությունից հետո ես չեմ կարող բացատրել, թե ինչն էր պատճառը, որ կարծես անկում ապրեցինք։ Ճիշտ է, մենք ազատագրեցինք Արցախը, բայց հատկապես այս վերջին տարիներին բացարձակապես հայրենասիրությունը կորցրինք, կարծեք թե այն բացակա լիներ բոլորի համար։ Հիմա շատ չարություն կա մեր ժողովրդի մեջ։

Զրուցեց ՆԱՆԻԿ ԱՂԱՍՅԱՆԸ 

 

 

ՓԱՍՏԵՐՈՎ՝ ԿՈՆՋՈՐՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՄ

««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի  կինը, որն աշխատում է «Հայփոստ»-ում, 2021 թվականին հայտարարագիր լրացնելիս նշել էր, որ իր տարեկան աշխատավարձը կազմում է 6.8 միլիոն դրամ: Այդ ժամանակ արդեն Հայկ Կոնջորյանը դարձավ ֆրակցիայի ղեկավար, 2022 թվականին նրա աշխատավարձը հայտարարագրում դարձավ 9.5 միլիոն դրամ, 2023 թվականին՝ 10.5 միլիոն դրամ, անցած տարի էլ Հայկ Կոնջորյանի կինը դարձավ «Հայփոստ»-ի տնօրեն»։

 

Այս մասին Ազգային ժողովում Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանի կողմից տարեկան հաշվետվության ներկայացման ժամանակ ասաց պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

«Այս թռիչքաձեւ աճը արդյո՞ք որեւէ աղերս ունի կոռուպցիոն ինչ-որ գործարքի հետ, եւ, եթե օրինակ Հայկ Կոնջորյանը չլիներ իշխող խմբակցության ղեկավար, արդյո՞ք նրա կինն այս կարիերայի թռիչքը կունենար»,- հարցրեց պատգամավորը:

Այս հայտարարությանն ի պատասխան՝ Նահապետյանն ասաց, որ չի կարող քաղաքական բնույթի հարցադրմանը պատասխանել: «Համենայնդեպս, Ձեր նկարագրած դեպքի մասով չեմ կարող նկատել որեւէ կոռուպցիոն բնույթի տվյալ։ Եթե ունեք այլ տվյալներ հանցանքի վերաբերյալ, խնդրում եմ պատշաճ հաղորդում ներկայացնել Հակակոռուպցիոն կոմիտեում»,- ասաց նա:

ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանն էլ արձագանքեց, թե «Հայփոստ»-ի տնօրենին ընտրում է խորհուրդը, եւ որ այդտեղ որեւէ կոռուպցիա չկա:

Ավելի ուշ պատգամավոր Թագուհի Թովմասյանն անդրադարձավ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Կոնջորյանի այն մեղադրանքներին, թե ինչպես է 3 բնակարան ձեռք բերել Երեւանում՝ լինելով լրագրող: «Բոլոր բնակարանները ձեռք եմ բերել հիփոթեքով՝ ամեն բնակարանի համար վճարելով 10 եւ ավելի տարիներ: Վերջին հիփոթեքի մարմանը դեռ 38 մլն դրամ պետք է վճարեմ», – ասաց նա:

«Եթե Հայկ Կոնջորյանը լավ լրագրող լիներ, ինքն էլ կկարողանար ունենալ բնակարան: Ես՝ որպես թերթի հիմնադիր, գուցե իրեն էլ ընդունեի աշխատանքի, ինչպես իրենց ֆրակցիայից մի քանիսին, եւ կստանար բարձր աշխատավարձ, ինչպես իրենց ֆրակցիայից մի քանիսը»,- ասաց Թովմասյանը՝ շարունակելով, – ընդ որում, Հայկ Կոնջորյանն ասում է՝ Թագուհի Թովմասյանն այդ բնակարանները ձեռք է բերել մինչեւ պատգամավոր դառնալը, այո՛, ոչ թե Ձեզ նման մանդատ եմ ստացել, իշխանության եկել, հետո տների տեր դարձել։ Ես կայացած մարդ եմ եղելմինչեւ պատգամավոր դառնալը: Այնպես որ, եթե Հայկ Կոնջորյանը լիներ պրոֆեսիոնալ աշխատակից նախորդ կյանքում՝ մինչեւ մանդատ ստանալը, մինչեւ երեք կուսակցություն փոխելը, մինչեւ իր քավորին դավաճանելը, նա կկարողանար ունենալ այլ կյանք», – հայտարարեց պատգամավորը:

 

 

 




Լրահոս