ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում խոսել է 2-ամյա Տիգրանին հայտնաբերելու ուղղությամբ տարված աշխատանքի մասին։
Փոքրիկ Տիգրանին գտնելու համար տիեզերքից արված լուսանկարներն ենք ուսումնասիրում, ցավոք, դեռ չի ստացվում։ Մանկահասակ երեխաների պարագայում իսկապես չափազանց բարդ է տիեզերական լուսանկարներով իդենտիֆիկացումը:
Շուրջ երկու տասնյակ ընկերությունների հետ աշխատանքներ ենք ունեցել, սակայն մինչև ցպահս պետք է տխրությամբ ասեմ, որ վերջին լուսանկարները ապրիլի 26-ին են թվագրվում:






























