Armenian text to speach

Տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշը հնարավոր կլինի ստանալ նաև փոստային առաքմամբ. ՆԳ նախարար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Տրանսպորտային միջոցների առուվաճառքը թվային հարթակում իրականացնելու նախաձեռնության շրջանակում քաղաքացիներին հնարավորություն կտրվի հաշվառման համարանիշը ստանալ նաև փոստային առաքմամբ, եթե առաջին անգամ է գրանցումը տեղի ունենում: Այդ մասին Կառավարության՝ մայիսի 15-ի նիստին ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ ներկայացնելով համապատասխան որոշման նախագիծը:

«Տվյալ հնարավորությունը թույլ կտա համապատասխան վճարի դեպքում քաղաքացուն առաքել հաշվառման համարանիշը»,- ասաց նախարարը:

Ըստ Արփինե Սարգսյանի՝ սա հավելյալ ծառայություն է, և եթե քաղաքացին չունի ցանկություն՝ օգտվելու այս ծառայությունից, ապա կարող է կիրառել գործող տարբերակը, այն է՝ ստանդատ ձևաչափով ֆիզիկական այցելություն հաշվառման քննական ստորաբաժանումներ:

Որոշման նախագիծն ուժի մեջ կմտնի 2025 թվականի սեպտեմբերի 1-ից:




Լրահոս