Armenian text to speach

97 տարեկան հասակում մահացել է ջրածնային ռումբի ստեղծողներից մեկը՝ Ռիչարդ Գարվինը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

97 տարեկան հասակում մահացել է Ամերիկացի ֆիզիկոս Ռիչարդ Գարվինը, ով մասնակցել է աշխարհի առաջին ջրածնային ռումբի ստեղծմանը, հաղորդում է The New York Times-ը։

Գարվինը եղել է բազմաթիվ ամերիկացի նախագահների խորհրդականը, մասնակցել է Պենտագոնի համար հետախուզական համակարգերի ստեղծմանը։ Նա նաև հանդես էր գալիս միջուկային զենքի վերահսկման համակարգի զարգացման օգտին, իսկ իր վերջին հարցազրույցում հայտարարել էր, որ ավելի լավ կլիներ, եթե ջրածնային ռումբը գոյություն չունենար։

Ռիչարդ Գարվինը ծնվել է 1928 թվականին Քլիվլենդում։ 21 տարեկանում նա պաշտպանել է իր դոկտորական թեզը՝ լեգենդար ֆիզիկոս Էնրիկո Ֆերմիի ղեկավարությամբ։ Ընդամենը 23 տարեկանում նա և իր գործընկերները ստեղծել և հավաքել են աշխարհի առաջին ջրածնային ռումբը։

Հաջորդ տասնամյակների ընթացքում Գարվինը ծառայել է որպես գիտության և էներգետիկ անվտանգության խորհրդական ԱՄՆ բազմաթիվ նախագահների համար՝ սկսած Դուայթ Դեյվիդ Այզենհաուերից մինչև Բիլ Քլինթոն:

Ամերիկացի ֆիզիկոսը 500-ից ավելի գիտական հոդվածների հեղինակ է, ինչպես նաև մրցանակների դափնեկիր, այդ թվում՝ ԱՄՆ Ազգային գիտական մեդալակիր։

Անի Վարդանյան




Լրահոս