Armenian text to speach

Թրամփը ժամանել է Արաբական Միացյալ էմիրություններ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ժամանել է ԱՄԷ՝ իր մերձավորարևելյան շրջագայության շրջանակներում: Նրա ժամանման կադրերը ցուցադրվել են Sky News Arabia-ի ուղիղ եթերում։

ԱՄՆ նախագահի ինքնաթիռը վայրէջք է կատարել Աբու Դաբիում, որտեղ նրան դիմավորել է ԱՄԷ նախագահը։

Ըստ էմիրաթական լրատվամիջոցների՝ հինգշաբթի ԱՄՆ նախագահի ժամանակացույցը ներառում է այց Աբու Դաբիի Շեյխ Զայիդի մզկիթ և պաշտոնական ընդունելություն նախագահական պալատում:

Ուրբաթ օրը Թրամփը կհանդիպի Աբու Դաբիում ԱՄՆ դեսպանատան պաշտոնյաների հետ, կմասնակցի ԱՄՆ-ԱՄԷ գործարար համաժողովին և կայցելի Աբու Դաբիի Սաադիաթ կղզում գտնվող աբրահամական կրոնների տուն, որը խորհրդանշում է իսլամի, քրիստոնեության և հուդայականության խաղաղ գոյակցությունը:




Լրահոս