ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը «մասամբ» համաձայնել է Միացյալ Նահանգների հետ կնքել միջուկային համաձայնագիր։
Թրամփը երկու երկրների միջև կիրակի օրը ավարտված վերջին բանակցությունները որակել է որպես «երկարաժամկետ խաղաղության» համար «շատ լուրջ բանակցություններ»։
Ավելի վաղ Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականը NBC News-ին ասել էր, որ Թեհրանը պատրաստ է զիջումների գնալ իր միջուկային ծրագրի հարցում՝ պատժամիջոցների վերացման դիմաց։
ԱՄՆ-ն պնդում է, որ Իրանը պետք է դադարեցնի ուրանի հարստացումը՝ միջուկային զենքի մշակումը կանխելու համար, չնայած Իրանը պնդում է, որ իր միջուկային գործունեությունը բացառապես խաղաղ բնույթ է կրում։
Հինգշաբթի օրը Կատարում ելույթ ունենալով՝ Թրամփը հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագիրը շատ մոտ է։




























