Armenian text to speach

Հայաստանի և Նիդերլանդների ֆինանսների նախարարությունների նախաձեռնությամբ տեղի է ունեցել հանդիպում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ՀՀ ֆինանսների նախարարության և Նիդերլանդների Թագավորության ֆինանսների նախարարության, մասնավորապես՝ Ֆինանսների և տնտեսագիտության ազգային ակադեմիայի համատեղ նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Պետական ներքին ֆինանսական հսկողության (PIFC) հայեցակարգի ներկայացում» թեմայով հանդիպում:

Հանդիպման շրջանակներում Նիդերլանդներից ժամանած փորձագետները ներկայացրել են հանրային ֆինանսների կառավարման և ներքին հսկողության համակարգերի զարգացման ոլորտում Նիդերլանդների փորձը, ինչպես նաև քննարկել հետևյալ առանցքային թեմաները․

  • Նիդերլանդների պետական կառավարման և բյուջետային համակարգի առանձնահատկությունները,
  • PIFC հայեցակարգի նպատակն ու կիրառական նշանակությունը,
  • տարատեսակ հսկողական համակարգերի ներկայացում (EU, SIGMA և COSO մոդելներ և այլն),
  • ֆինանսական կառավարման և հսկողության ու ներքին աուդիտի համակարգը Նիդերլանդներում:

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների շուրջ 30 գլխավոր քարտուղարներ կամ գլխավոր քարտուղարների տեղակալներ, ինչպես նաև շուրջ 16 մարմինների ներքին աուդիտորներ։

Դասընթացն անցկացվել է ինտերակտիվ ձևաչափով՝ ապահովելով մասնակիցների ներգրավվածությունը և գործնական օրինակների քննարկումը։

ՀՀ ֆինանսների նախարարությունը շարունակում է իրականացնել կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրեր՝ հանրային ֆինանսների կառավարման ոլորտում միջազգային ստանդարտներին համապատասխանության և պետական կառավարման արդյունավետության բարձրացման նպատակով։




Լրահոս