Դիանա Գասպարյանը ամուսնու գազալցակայանում հնչած կրակոցներից 1,5 ամիս հայտարարել է, որ առաջիկայում վայր է դնելու մանդատը որպես Վաղարշապատ համայքնի ավագանու անդամ ու այլևս չի զբաղեցնելու համայնքի ղեկավաի պաշտոնը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ArmLur.am-ը հայտնել էր, որ մարտի 25-ին իրավապահները մտել են էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի տուն ու խուզարկություն սկսել` պայմանավորված մարտի 22-ին քաղաքապետի ամուսնուն պատկանող գազալցակայանի կրակոցներով, ինչի հետեւանքով մեկ անձ սպանվեց։ Իրավապահ համակարգում այս դեպքի մասով քննություն է ընթանում։
Սպանություն կատարողը մինչ օրս հայտնաբերված չէ։ Իրավապահներն անգամ առգրավվել են Գասպարյանի ամուսնու հեռախոսը և կասկածներ ունեն, որ ամուսինը դեպքի հետ կապ ունի։
Քնար Մանուկյան



























