Armenian text to speach

Թուրքիայի Ազգային հետախուզական ծառայությունը կվերահսկի Քուրդիստանի աշխատավորական կուսակցության զինաթափման գործընթացը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Թուրքիայի Ազգային հետախուզական ծառայությունը մանրակրկիտ կվերահսկի Քուրդիստանի աշխատավորական կուսակցության զինաթափման և զինված գործունեության դադարեցման գործընթացը:

Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը՝ Անկարայում իր ուկրաինացի գործընկեր Վոլոդիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո։

Նա հավելել է, որ Թուրքիան ոչ մի պարագայում մտադիր չէ հանդուրժել ահաբեկչական կազմակերպությունների ներկայությունն իր սահմաններին՝ ոչ Իրաքում, ոչ Սիրիայում:

Անդրադառնալով Ուկրաինայի հարցով բանակցություններին՝ Էրդողանը պատրաստակամություն է հայտնել ընդունելու Պուտինին և Զելենսկուն:




Լրահոս