ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը Լոնդոնում ընթացող ՎԶԵԲ տարեկան ժողովի շրջանակներում մասնակցել է Կառավարիչների լիագումար նստաշրջանին: Այս մասին հայտնել են ՀՀ ֆինանսների նախարարությունից:
Նախարար Հովհաննիսյանը խոսել է Վերակառուցման և զարգացման բանկի հետ Հայաստանի սերտ համագործակցության, տարածաշրջանում ներդրումային հնարավորությունների խթանման, ինչպես նաև ֆինանսական կայունության ապահովման համատեքստում խաղաղության պահպանման կարևորության մասին:


























































































