Դոնալդ Թրամփը 11-րդ անգամ պապիկ է դարձել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երկրորդ դուստրը՝ Թիֆանի Թրամփը, երեկ՝ մայիսի 15-ին ինստագրամում հրապարակել է իր առաջնեկի լույս աշխարհ գալու մասին լուրը։

«Բարի գալուստ աշխարհ, մեր սիրելի տղա՛, Ալեքսանդր Թրամփ Բուլոս: Շնորհակալություն, որ հայտնվեցիր մեր կյանքում։ 15.05.2025»,- գրել է նորաթուխ մայրիկը։

Հիշեցնենք, որ 31-ամյա Թիֆանի Թրամփն ամուսնացած է 27-ամյա գործարար Մայքլ Բուլոսի հետ։ Զույգն ամուսնացել է 2022 թվականի նոյեմբերին՝ Ֆլորիդա նահանգի Պալմ Բիչ քաղաքում գտնվող նախագահ Թրամփի ծովափնյա կալվածք Մար-ա-Լագոյում կայացած արարողության ժամանակ։

Թիֆանի Թրամփը նախագահ Թրամփի չորրորդ զավակն է՝ իր երեք ավագ երեխաներից՝ Դոնալդ Թրամփ կրտսերից, Իվանկա Թրամփից և Էրիկ Թրամփից հետո, ովքեր Թրամփի հանգուցյալ կնոջ՝ Իվանա Թրամփի համատեղ երեխաներն են։ Նա նաև ունի կրտսեր որդի՝ Բարոն Թրամփը, ով նախագահի ներկայիս կնոջ՝ առաջին տիկին Մելանյա Թրամփի և իր համատեղ տղան է։

Հիշեցնենք, որ նախագահ Դոնալդ Թրամփը հինգ երեխաների հայր է և արդեն 11 երեխաների պապիկ:

Անի Վարդանյան




Լրահոս