Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լևոն Քոչարյանը մանդատը վա՞յր կդնի․ Սեյրան Օհանյանը մանրամասնում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ՔՊ-ական պատգամավորները թիրախավորել են Լևոն Քոչարյանին և ամեն առիթ օգտագործում են նրա անունն անհարկի նշելու, մեղադրելու Լևոն Քոչարյանին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ պատասխանելով հարցին, թե խմբակցությունում քննարկվե՞լ է արդյոք ԱԺ նիստերի դահլիճում Լևոն Քոչարյանի պահվածքի վերաբերյալ հարցը։

«Լևոն Քոչարյանը շատ հանգիստ ելույթ ունեցավ, արտահայտեց իր տեսակետը և պատասխանեց այն անտեղի գործողություններին, որոնք վերջին շրջանում հրահրել էր անձամբ Նիկոլ Փաշինյանը։ Նա ասում էր, թե դուք կգնաք ԱԱԾ-ի պադվալներ, ԱԺ պատգամավորներին «համբալ» անվանեց, ԱԺ ղեկավարն էր մեր կին պատգամավորին ասում, թե քեզ դուրս կշպրտեմ։ Դա խոսույթ է, որն անթույլատրելի է զուտ մարդկային հարաբերություններում, անթույլատրելի է նաև երկրի ղեկավարներին։ Իրենք անձնական օրինակով դա հրահրել են»,-ասաց Սեյրան Օհանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։




Լրահոս