Զատիկից առաջ ներկրված ձուն չի վաճառվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս պահին լրագրողների հետ հանդիպմանը Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի ղեկավարի տեղակալ, ստուգումների պատասխանատու Դավիթ Ղուլյանը ներկայացնում է վերջին ստուգումները՝ ձվի շուկայում կատարված` նշելով, որ այդ ստուգումներն իրականացվել են բողոքների հիման վրա:

Բանախոսի փոխանցմամբ` ձու ներկրվել է 4 երկրներից:

«Խախտումներից 320 հատը եղել է խանութներից: Օրենքով չի արգելվում ինչ-որ տեղից ձու ներկրել: Թույլ չենք տա, եթե մակնշմանը չհամապատասխանի: Վերջին խմբաքանակը բերվել է մարտի 19-ին, որն արդեն ժամկետն անց է, և սպառել թույլ չենք տա»,- նշեց Ղուլյանը:

Մինչև 7 օրը դիետիկ ձու, մինչև 25 օրը` սեղանի ձու, իսկ դրանից անցն արդեն ժամկետն անց է համարվում:

Նա ավելացրեց, որ այս պահի դրությամբ կարելի է ասել, որ Զատիկին ընդառաջ ներկրված ձուն չի վաճառվի:




Լրահոս