ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Բայց դուք չե՞ք տեսնում, թե ինչքան լավ է աշխատում  արտակարգ իրավիճակների նախարարը, նա շատ մեծ փոփոխություններ է կատարել այդ համակարգում»:  

Էդիկ Բարսեղյան  

Այսպես որ շարունակվի, ԱԻՆ-ը կառավարությունից առաջ կընկնի: Ինչն է շատ` հրդեհը, եւ արտակարգ իրավիճակները մեկը մյուսից արագ հանդարտեցնելով` նախարարությունն աշխատում է: Հետաքրքիր է, սակայն, որ այս կառույցի ղեկավարումը նախկինում իրականացրած Լոնդիկը հիմա էլ ԱԻՆ-ի հասցեին գովեստի խոսքեր շռայլում: Այսինքն` իր պաշտոնավարման շրջանում վատ է եղել, հիմա լավ է: Ահա եւ բարեփոխումների կամ ավելի ճիշտ` պաշտոնանկությունների իրական արդյունքը: Տեսնես ի՞նչն էր խանգարում Էդիկ Բարսեղյանին նույն ոճով աշխատել, ինչպես անում է Երիցյանը: Հուսանք, որ այս պաշտոնյան ապագա մարզպետի մասին եւս նույն գովեստի խոսքերը չի շռայլի:




Լրահոս