Armenian text to speach

Պանրում հայտնաբերվել են մանրէաբանական շեղումներ․ կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել անհատ ձեռնարկատեր Սամվել Թունյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Սյունիքի մարզ, գ․ Խնձորեսկ), որի ընթացքում կատարել են ապրանքատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության: Այդ մասին հայտնում են ՍԱՏՄ-ից:

Ըստ լաբորատոր փորձաքննության արդյունքների՝ «Պանիր Լոռի» արտադրատեսակի նմուշը մանրէաբանական ԱՑԽՄ՝ աղիքային ցուպիկի խմբի մանրէներ և S.aureus ոսկեգույն ստաֆիլոկոկ ցուցանիշներով չի համապատասխանել կանոնակարգերով սահմանված պահանջներին։

Խնձորեսկում արտադրվող պանրում հայտնաբերվել են մանրէաբանական շեղումներ։




Լրահոս