Ուկրաինայի արևելքում իրադրությունն անշրջելի է դառնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկարինայի ՆԳՆ-ն ապացույցներ ունի երկրի հարավարևելյան շրջաններում վարչական շենքերի գրավմանը ռուսաստանյան հատուկ ծառայությունների մասնակցության վերաբերյալ:

Ուկրաինացի դիվանագետները պատրաստվում են այդ ապացույցները ներկայացնել Ժնևում ապրիլի 17-ին կայանալիք քառակողմյան հանդիպման ժամանակ. հայտնում է bbc-ն:

«Ուկրաինայի արևելյան շրջաններում ռուսաստանյան հատուկ ծառայությունները և դիվերսանտներն անցել են լայնածավալ անջատողական օպերացիայի` իշխանության գրավման, Ուկրաինայի քաղաքացիների կյանքին վտանգի սպառնալիքով իրավիճակի ապակայունացման, ինչպես նաև՝ այդ շրջանները մեր պետությունից անջատելու նպատակով», – ասվում է նախարարության՝ սոցցանցերում հրապարակված հայտարարությունում:

Ուկրաինական ուժայինները դասեր չեն քաղել Ղրիմում կատարվածից. գտնում է միջազգային հարաբերությունների ուկրաինացի փորձագետ Գրիգորի Պերեպելիցան: Փորձագետը պնդում է, որ իրադրությունն արևելքում արդեն մոտ է անշրջելիությանը:




Լրահոս