Armenian text to speach

Հայաստանի հավաքական է հրավիրվել Թոմաս Ադորյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Արգենտինական «Բանֆիլդի» ֆուտբոլիստ Թոմաս Ադորյանը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական։ Տեղեկությունը հրապարակվել է ակումբի կայքում։

Ադորյանը սեպտեմբերին կդառնա 24 տարեկան։ Նա «Բանֆիլդի» ակադեմիայի սան է։ Կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը, ըստ Transfermarkt-ի, 400 հազար եվրո է։

Հայաստանի հավաքականը հունիսին ընկերական հանդիպումներ պետք է անցկացնի Կոսովոյի և Չեռնոգորիայի ընտրանիների հետ:




Լրահոս