Օրենքի թերությունը` ձվի շուկայում առկա խնդիրների պատճառ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մանկապարտեզներում իրականացվող ստուգումները՝ ձվի հետ կապված, համարվում են պլանային ստուգումներ:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի ղեկավարի տեղակալ, ստուգումների պատասխանատու Դավիթ Ղուլյանը` հավելելով, որ ցանկացած խախտում հայտնաբերելու դեպքում իրենք օպերատիվորեն արձագանքում են:

Անդրադառնալով վերջերս «Գրանդ Քենդի» ընկերությունում հայտնաբերած խախտմանը, երբ ֆեյսբուքյան օգտատերը լուսանկար էր տարածել, որում երևում էր ընկերության կոնֆետներից մեկում առկա օտար մարմինը` Ղուլյանն ասաց, որ իրենք չէին կարող ստուգումներ անցկացնել, քանի որ օրենքը թույլ չի տալիս նման ստուգումներ անցկացնել:

Ինչ վերաբերում է Զատկին ընդառաջ ձվի շուկայում իրականացվող ստուգումներին, Ղուլյանն ասաց, որ այս դեպքում նույնպես օրենքով սահմանված կարգ կա:

Լրագրողների այն դիտարկմանը, թե ՍԱՊԾ-ն չի պատրաստվում օրենքի բացը լրացնելու համար դիմել օրենսդիր մարմիններին, Ղուլյանն ասաց, որ այդ հարցը դեռևս չի բարձրացվել:

Նա նաև հավելեց, որ տնական ձուն երբեք չի կարող պետականի անվան տակ վաճառվել, և՝ հակառակը:

«Ցանկացած խախտում հնարավոր է անել, սակայն նայած որ խախտում կհասցնի իր ցանկալի արդյունքին»,- եզրափակեց Ղուլյանը:




Լրահոս