Armenian text to speach

Մարդու իրավունքների պաշտպանն աշխատանքային այց է կատարել Տավուշի մարզ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն՝ աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ, մայիսի 16-ին աշխատանքային այց է իրականացրել Տավուշի մարզ։

Այս մասին ՄԻՊ գրասենյակը՝ նշելով, որ այցի նպատակն է եղել տեղում գնահատել մարդու իրավունքների պաշտպանության վիճակը և ծանոթանալ առկա հիմնահարցերին։

Հաղորդվում է, որ այցի շրջանակում Պաշտպանն այցելել է Բերդ խոշորացված համայնք, որտեղ հանդիպումներ է ունեցել համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի անդամների, ինչպես նաև քաղաքացիների հետ։

Նշվում է, որ Պաշտպանն այցելել է նաև Բերդի զինվորական հոսպիտալ:




Լրահոս