Armenian text to speach

«Կրասնոդար»-ը կարևոր հաղթանակ տոնեց Պրեմիեր լիգայի ավարտից մեկ տուր առաջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության նախավերջին տուրում «Կրասնոդար»-ը մրցեց «Օրենբուրգ»-ի հետ:

«Կրասնոդար»-ին հաջողվեց արտագնա խաղում առավելության հասնել 1:2 հաշվով: Ռուսական Պրեմիեր լիգայի ավարտից մեկ տուր առաջ «Կրասնոդար»-ն ունի 64 միավոր, իսկ մեկ հանդիպում քիչ անցկացրած «Զենիթ»-ը` 60 միավոր:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդար»-ի մեկնարկային կազմում էր, բայց փոխարինվեց հիմնական ժամանակի վերջին րոպեին:

Առաջնության վերջին տուրում «Կրասնոդար»-ի մրցակիցը Մոսկվայի «Դինամո»-ն է, իսկ «Զենիթ»-ը կխաղա «Ախմատ»-ի հետ: Երկու խաղերն էլ կկայանան մայիսի 24-ին:




Լրահոս