Armenian text to speach

ՀՀ ԱԽ քարտուղարը և ԻԻՀ նախագահը ընդգծել են երկկողմ հարաբերությունների զարգացման դինամիկ ընթացքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ անվտանգության խորհրդից, հանդիպման ընթացքում զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացման դինամիկ ընթացքը ու կարևորել ակտիվացած երկկողմ փոխայցելությունները:

Ըստ աղբյուրի՝ ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը իր ջերմ ողջույններն է փոխանցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:




Լրահոս