Մայիսի 19, տարվա 139-րդ (նահանջ տարիներին՝ 140-րդ) օրն է։
Տարվա ավարտին մնում է 226 օր։
Դեպքեր
1649 – Անգլիայի խորհրդարանի որոշմամբ Անգլիան հռչակվեց հանրապետություն (կարգավիճակը պահպանվեց հաջորդ տասնմեկ տարիների ընթացքում՝ մինչև միապետության վերականգնումը)։ .
1712 – Պետրոս I-ը Ռուսաստանի մայրաքաղաքը Մոսկվայից տեղափոխեց Սանկտ Պետերբուրգ։
1780 – Հյուսիսային Ամերիկայի տարածքի մի մասի երկինքը պատվեց խավարով, պատմության մեջ այն կոչվեց «սև օր»։
1802 – Նապոլեոն Բոնապարտը սահմանեց Պատվավոր լեգեոնի շքանշանը։
1842 – տեղի ունեցավ Գաետանո Դոնիցետիի Լինդա դի Շամունի օպերայի պրեմիերան։
1911 – Կանադայում հիմնվեց աշխարհում առաջին ազգային այգի-պարկը։
Ծնունդներ
1782 – Իվան Պասկևիչ, ծնունդով ուկրաինացի զինվորական
1892 – Համո Բեկնազարյան, հայ կինոդերասան և կինոռեժիսոր
1913 – Մկրտիչ Կորյուն, հայ բանաստեղծ, առակագիր
1927 – Գարիկ Բանդուրյան, հայ բանաստեղծ, թարգմանիչ
1927 – Յուսուֆ Իդրիս, եգիպտացի արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս, կինոսցենարիստ
1928 – Սերգեյ Մերգելյան, մաթեմատիկոս, ՀԳԱ ակադեմիկոս
1930 – Վեռնոն Ահմաջյան, հայազգի հայտնի քարաքոսաբան
1938 – Իգոր Տեր-Հովհաննիսյան, հայ խորհրդային մարզիկ (հեռացատկորդ)
1945 – Պիտ Թաունսենդ, բրիտանացի ռոք-կիթառահար, երգիչ, երգերի հեղինակ
1946 – Անդրե դը Ջայնթ, ֆրանսիացի պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ և դերասան
1953 – Շավարշ Կարապետյան, հայ ջրասուզորդ, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն
1955 – Ջեյմս Գոսլինգ, Օրաքլ ընկերության համահիմնադիրներից
1971 – Լեռա Կուդրյավցևա, ռուս հայտնի դերասանուհի, հեռուստահաղորդավար և երգչուհի
1971 – Արմեն Վաղինակի Գրիգորյան, հայ դուդուկահար
1974 – Էմմա Շապլին, ֆրանսիացի երգչուհի
1976 – Քեվին Գառնեթ, ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ
1977 – Նատալիա Օրեյրո, ուրուգվայցի երգչուհի և կինոդերասանուհի
1979 – Դիեգո Ֆորլան, ուրուգվայցի ֆուտբոլիստ,
1988 – Եվգենի Բալայկին, ռուս ֆուտբոլիստ,
1995 – Հովհաննես Գաբուզյան, հայ շախմատիստ
Մահեր
1226 – Կելեստին V, Հռոմի պապ
1536 – Աննա Բոլեյն, Անգլիայի արքա Հենրի VIII-ի երկրորդ կինը և Եղիսաբեթ I-ի մայրը
1895 – Խոսե Մարտի, կուբացի քաղաքական գործիչ, մտավորական, լրագրող, փիլիսոփա և բանաստեղծ
1940 – Սեմա, հայ գրող, բանաստեղծ, թարգմանիչ, խմբագիր։
1969 – Արսեն Երկաթ, հայ բանաստեղծ
1994 – Ժակլին Քենեդի, ԱՄՆ-ի 37-րդ Առաջին տիկին




















































































