
Միջազգային հանրության արձագանքը Քեսաբի դեպքերին «խայտառակ» լռության էր: Անդրադառնալով քեսաբյան դեպքերի արձագանքին` նման տեսակետ արտահայտեց պատմաբան Գևորգ Մելքոնյանը:
«Արևմտյան երկրները շարժվեցին տնտեսական, աշխարհաքաղաքական, այլ ոչ թե հումանիտար շահերով», – նշեց նա:
Իսկ քաղաքագետ Արամ Մանուկյանը նշեց հետևյալը. «Միջազգային հանրության արձագանքը Քեսաբի վերաբերյալ համարժեք չէր: Մյուս կողմից էլ` մենք պատրաստ պիտի լինենք ընկալելու, որ պետություններն առաջնորդվում են շահերով: Մեր հասարակությունը պաշտպանված չէ նաև ապատեղեկատվությունից», – նշեց նա: