Armenian text to speach

ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 530 դեպք, որից 138-ը՝ արտակարգ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Մայիսի 12-ից 18-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 530 դեպք, որից 138-ը՝ արտակարգ:

Մասնավորապես՝ հրդեհի՝ 45, փլուզման, երկրաշարժի, դարափուլի, ջրահեղձման, որոնողափրկարարական՝ 1-ական, պայթյունի, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի, տեղատարափ անձրևի, դժբախտ պատահարի՝ 2-ական, քարաթափման, վայրի կենդանիների հարձակման՝ 3-ական, ուժեղ կարկուտի՝ 6, թունավորման՝ 10, օձի նկատման՝ 25, կեղծ ահազանգի՝ 8, ուժեղ քամու՝ 7, ինքնասպանության փորձի՝ 14, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 54, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 177, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 44, հրդեհի կեղծ կանչի՝ 26, 95 այլ դեպքեր:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 57 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 58 տրանսպորտային միջոց:

Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 122, զոհվել՝ 6 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 2 մարդ:




Լրահոս