«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է մայիսի 12-18-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը։ Շաբաթվա ընթացքում հովտային և նախլեռնային շրջաններում շարունակվել է կորիզավոր պտղատուների աճը և զարգացումը, լեռնային շրջաններում ավարտվել է հնդավորների ծաղկումը։
Արարատյան դաշտում առաջացել է բանջարանոցային մշակաբույսերի, նախալեռնային շրջաններում՝ կարտոֆիլի ծաղկաբույլերը։
Լեռնային շրջաններում աշնանացան ցորենը շարունակվել է գտնվել ցողունակալման փուլում, տեղ-տեղ առաջացել են ծեղացողունի ներքին հանգույցները, հովտային շրջաններում այն հասկակալել է։





























