ՈՒՂԻՂ․ Հրդեհ՝ Երևանի կենտրոնում․ վառվում է «бензовоз»-ը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ Կենտրոն վարչական շրջանում պայթյունի ձայներ են լսվել, քաղաքը պատվել է սև ծխով։ ArmLur.am-ի թղթակիցը դեպքի վայրից տեղեկացրեց, որ հրդեհ է բռնկվել ՀՀ նախագահական շենքի ծառայողական մուտքի մոտ և այրվում է «бензовоз»-ը՝ բենզինատարը։

Հիշեցնենք, որ րոպեներ առաջ առնվազն երկու բարձր պայթյուն էր լսվել Երեւանի կենտրոնում գտնվող փողոցներից մեկում՝ Սարալանջի ուղղությամբ։

Սկզբում տեսանելի եղավ հրդեհ, ապա ծխի ամպ բարձրացավ։ Փրկարար ծառայությունից նշեցին, որ ահազանգը ստացվել է։ Հրշեջների մարտական հաշվարկ է ուղեւորվում դեպքի վայր։

Նանիկ Աղասյան, Հովսեփ Հովսեփյան 

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս