
Այս պահին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը գտնվում է ՀՀ կառավարության շենքում և կառավարության աշխատակազմին է ներկայացնում ՀՀ նոր վարչապետ Հովիկ Աբրահամյանին:
Հիշեցնենք, որ ապրիլի 13-ին Սերժ Սարգսյանը հրամանագիր էր ստորագրել Հովիկ Աբրահամյանին վարչապետ նշանակելու մասին:
Սահմանադրության համաձայն՝ նոր վարչապետը 20-օրյա ժամկետում կներկայացնի նոր կառավարության կազմը, այնուհետև՝ ծրագիր կներկայացնի ԱԺ` հաստատման:
Նախարարների հետ հանդիպումից հետո Հովիկ Աբրահամյանը ճանապարհեց երկրի նախագահին և պատասխանեց լրագրողների մի քանի հարցի: Նա նշեց, որ իր առաջին քայլը կլինի կառավարության ձևավորումը, և բոլորին խնդրեց մի փոքր ժամանակ տալ իրեն՝ իր ծրագրերը ներկայացնելու համար:
«Իրավունք և պարտականություն եմ հիմա զգում»,-նշեց նա՝ հավելելով, որ կլուծվեն առաջնային խնդիրները, և որպես իր առաջին քայլ նշեց ժողովրդի առջև ծառացած խնդիրների լուծումը: