2022 թվականի հունիսի 23-ին Փարաքարի բնակիչ, 36-ամյա Վարազդատ Բարոյանի մեքենայի մեջ ռումբ էին տեղադրել ու պայթեցրել:
ArmLur.am-ի խմբագրություն է դիմել վերջինիս կինը՝ Անժելա Մխիթարյանը եւ փաստաբան՝ Ինեսսա Պետրոսյանը եւ մտահոգություններ հայտնել դատավոր Հակոբ Մանուկյանի գործոցությունների մասով ու դիմում ներկայացրել ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գասլյանին եւ պահանջում են դատավորին հեռացնել այդ քրեական գործի վարույթից։
Հիշեցնենք, որ 35-ամյա Վարազդատ Բարոյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, վերջինիս պատկանող «Վազ 2121 Նիվա» մակնիշի ավտոմեքենայի վրա նախօրոք տեղադրել էին պայթուցիկ սարք: 2022թ. հունիսի 23-ին՝ ժամը 11:05-ին, երբ 35-ամյա տղամարդը գտնվել էր իր ավտոմեքենայի մեջ, Փարաքար համայնքի Գետափի փողոցում, վերոնշյալ պայթուցիկ սարքը գործի էր դրվել և պայթել, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով վերջինս տեղափոխվել էր «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղ նույն օրը՝ժամը 12:05-ին մահացել էր: Այս գործով դատարանի առաջ են կանգնել «Նորագավիթցի Ծուռ» մականվամբ Արթուր Ասատրյանը, «Թոխմախցի Յուրո» մականվամբ Յուրիկ Գրիգորյանը, Արման Բուղդարյանը և Արսեն Հայրապետյանը, Լևոն Բաբայանը: Վերջիններս, ըստ նախաքննական մարմնի, վարույթով դեռևս չպարզված մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, Վարազդատ Բարոյանին սպանելու նպատակով ապօրինի կերպով ձեռք են բերել շուրջ 100 գրամ տրոտիլ տեսակի պայթուցիկ նյութ պարունակող անկաղապարավոր լիցքով ինքնաշեն պայթեցման սարք, որը պահել, իսկ 2022թ. հունիսի 23-ին ժամը 4-ի սահմաններում փոխադրել են Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Գետափի փողոց, ապա այն տեղադրել Վարազդատ Բարոյանի՝ «ՎԱԶ 21214» մակնիշի 35PM099 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի առջևի ձախ նստատեղի հատվածի տակ՝ ձախ լանժերոնի հետևի հատվածում, և այն էլեկտրադետոնատորի կիրառմամբ հեռակառավարման եղանակով գործադրելով՝ պայթյունի միջոցով, այլ անձանց /շատերի/ կյանքի համար վտանգավոր եղանակով, կատարել են Վարազդատ Բարոյանի սպանությունը՝ նրան ապօրինաբար դիտավորությամբ զրկել են կյանքից: Ինչու Վարազդատ Բարոյանի մեքենան պայթեցրեցին ու սպանեցին նրան:
ArmLur.am-ի խմբագրությունը պատրաստ է լսել նաև մեղադրվող պաշտպաններին և հարազատներին, թե նրանք ինչ են մտածում սույն քրեական գործով։
Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան
Մանրամասները՝ տեսանյութում․





























