Armenian text to speach

ԱՄՆ-ն կհեռանա Ուկրաինայի խաղաղության գործընթացից, եթե կողմերը չկարողանան համաձայնության գալ. Վենս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կրկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է դադարեցնել մասնակցությունը ուկրաինական հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացին, եթե Մոսկվան և Կիևը չկարողանան համաձայնության գալ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին նա լրագրողներին ասել է նախքան Հռոմից Վաշինգտոն թռչելը։

«Մենք ուզում ենք արդյունքներ տեսնել։ Եվ առաջին կարևոր արդյունքը, որի համար ուրախ էինք, այն էր, որ մենք ուզում էինք՝ Ռուսաստանը և Ուկրաինան բանակցությունների սեղանին դնեն իրական խաղաղության առաջարկ», – նշել է նա։

Փոխնախագահն ընդգծել է, որ Ուկրաինայում խաղաղության բանակցությունները մի փոքր փակուղու մեջ են, սակայն Միացյալ Նահանգները պատրաստ է լինել խաղաղություն հաստատելու գործընկեր։ «Մենք փորձելու ենք վերջ դնել դրան,  եթե չկարողանանք, ասելու ենք՝ գիտե՞ք ինչ, արժեր փորձել, բայց մենք այլևս դա չենք անելու», – շեշտել է Վենսը։

 




Լրահոս