Մոսկվայում վթարի զոհ է դարձել սենատոր Չիլինգարովի դուստրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայում ավտոճանապարհային պատահարի զոհ է դարձել և հիվանդանոց տեղափոխվել ՌԴ Դաշնային խորհրդի անդամ Արթուր Չիլինգարովի դուստր Քսենիան:

Ինչպես հաղորդել է Интерфаксу-ը, դեպքը պատահել է կիրակի երեկոյան: Ինչպես հաղորդել են իրավապահ մարմինները, ժամը 22:05-ին Միջազգային մայրուղու 3-րդ կիլոմետրի վրա «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան ընդհարվել է ավտոբուսի հետ, որից հետո՝ ևս երկու մեքենայի է բախել:

«Մերսեդեսի» ուղևոր` հեռուստահաղորդավարուհի Քսենիա Չիլինգարովան գլխի վնասվածքով տեղափոխվել է Բոտկինի հիվանդանոց: Նրա հայրը, տեղեկանալով վթարի մասին, անմիջապես ժամանել է դեպքի վայր: Նա պատմել է, որ աղջկա մեքենայից գրեթե ոչինչ չի մնացել: Նրա խոսքով՝ Քսենիային փրկել են անվտանգության բարձիկները: «Մերսեդեսի» վարորդն ու մյուս ուղևորը զոհվել են:




Լրահոս