Հրազդանում ծառերը վերածվել են հենասյուների (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամեն տարի վաղ գարնանը և ուշ աշնանը Հրազդան քաղաքում էտման աշխտանքներ են իրականացվում, ինչպես փողոցների մայթեզրերի հատվածներում, այնպես էլ՝ բակային տարածքներում:

Կախված ծառատեսակից՝ յուրաքանչյուր էտ կատարվում է ագրոպահանջներին համապատասխան ՝ ապահովելով ծառերի բնականոն աճը: Իսկ Հրազդան քաղաքի որոշ հատվածներում, այսպես կոչված, էտված ծառերը նման են հենասյուների:

Հրազդանի քաղաքապետարանից տեղեկացանք, որ մի քանի օրից կրկին կսկսվեն էտման աշխատանքները: Համատիրության նախագահներն արդեն ներկայացրել են տեղեկանքներ, թե որ տեղերում կան ծառեր, որոնք վտանգ են ներկայացնում, խոչընդոտ հանդիսանում արտաքին լուսավորությանը, ավելորդ ստվեր գցում բնակարանների պատուհաններին:

Սակայն այսօր հրազդանցիներից շատերին հուզում է այն հարցը, որ Հրազդանում օդի աղտոտվածությունը մեծ է և քաղաքին կանաչապատ տարածքներ շատ են հարկավոր: Մեր հարցին, թե արդյոք ճիշտ են էտվում ծառերը, բնակիչներից ոմանք պատասխանեցին. «Մեզ մոտ ծառերը էտվում են անխտիր. կտրում են շատ խորքից, ծառ կա, որ պետք է հատել, ծառ կա ոչ, հատում են նախորդ հատումից դեռ ուշքի չեկած ծառեր: Մի քանիսն էլ արդարացված համարեցին ծառերի նմանատիպ էտումը, քանի որ ծառերի  տերևները ծածկում են փողոցները, իսկ մաքրող չկա, գոնե սա ելք է:

Եվս մեկ փաստ. գարնանը և աշնանը կրով ծառերի սպիտակեցում է կատարվում,այնուհետև պարբերաբար սրսկում միջատասպան նյութերով, քանի որ քաղաքային պայմաններում պետք է կիրառվեն կենսաբանորեն անվտանգ քիմիկատներ, իսկ այս ուղղությամբ Հրազդանում քայլեր չեն ձեռնարկվում:

Մանրամասն` տեսանյութում




Լրահոս