Հակակառուպցիոն կոմիտեն մտել է Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին, կան ձերբակալվածներ․ ինչ է կատարվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին է մտել Հակակոռուպցիոն կոմիտեն և կան ձերբակալվածներ։

Ձերբակալությունները, ըստ ArmLur.am-ի, տեղի են ունեցել կաշառքի գործի շրջանակներում։

Ըստ էության նախաքննական մարմինը մտել է 2 կառույցներ՝ Երևանի քաղաքապետարան և ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմի։ Կոմիտեն հիմնավորումներ ունի, որ կառույցների պաշտոնյաները ներգրավված են կաշառքի գործի մեջ։

Հարկ է նշել, որ քիչ առաջ հայտնել էինք նաև, որ Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները վաղ առավոտյան այցելել էին քաղաքապետարան և ArmLur.am-ի տեղեկություններով կան ձերբակալվածներ։

ArmLur.am-ին Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնեցին, որ տեղեղությունը ճիշտ է։

«Ի պատասխան` հայտնում ենք, որ քաղաքապետարանում ապացուցողական և այլ վարութային գործողություններն իրականացվում են Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում։ Կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է քաղաքապետարանի 2 պաշտոնատար անձ»,- փոխանցեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։

Քնար Մանուկյան




Լրահոս