Ովքեր են Երևանի քաղաքապետարաի ձերբակալված աշխատակիցները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ Երևանի քաղաքապետարանում ձերբակալվածները կոմունալ բաժնի աշխատակիցներ են։

Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները վաղ առավոտյան այցելել էին քաղաքապետարան և ArmLur.am-ի տեղեկություններով կան ձերբակալվածներ։

Հիշեցնենք, որ ArmLur.am-ին Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնեցին, որ տեղեղությունը ճիշտ է։

«Ի պատասխան` հայտնում ենք, որ քաղաքապետարանում ապացուցողական և այլ վարութային գործողություններն իրականացվում են Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում։ Կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է քաղաքապետարանի 2 պաշտոնատար անձ»,- փոխանցեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։

Քնար Մանուկյան 




Լրահոս