Armenian text to speach

Գյումրեցի «Չոռնի Անո»-ի գործը մտավ Հակակոռուպցիոն դատարան․ ինչ է սպասվում նրան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ArmLur.am-ը տեղեկացավ, որ Անահիտ Նահապետի Խալաթյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով Գյումրի համայնքի 2025 թվականի մարտի 30-ին նշանակված ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինքի թեկնածու, ընտրությունների նշանակման որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչ ընտրությունների կայացումը, ընտրության իրավունք ունեցող բնակչի կողմից ընտրությանը մասնակցելու, ինչպես նաև իր ներկայացրած կուսակցությունների դաշինքի օգտին քվեարկելու համար ընտրողների հավաքագրում ապահովելու դիմաց, որպես ընտրակաշառք, Կիմա Հայրապետյանին խոստացել է տալ 15.000 դրամ գումար, իսկ վերջինս ընդունել է ընտրակաշառք ստանալու խոստումը:
Այսպես.
«Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրություններ նշանակելու մասին» ՀՀ կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 12-ի N 1951-Ն որոշմամբ, որն ուժի մեջ է մտել 2025 թվականի փետրվարի 20-ից, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքում նշանակվել են ավագանու արտահերթ ընտրություններ, որի անցկացման օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սահմանվել է 2025 թվականի մարտի 30-ը:

Գյումրի համայնքի Ղուկասյան 5-րդ շարքի 19-րդ տան բնակիչ Անահիտ Նահապետի Խալաթյանը, 2025 թվականի մարտի 10-ից հանդիսանալով հիշյալ ընտրություններին մասնակցող՝ «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինքի ավագանու թեկնածու և ընդգրկված լինելով դաշինքի՝ 34 հոգուց բաղկացած ընտրական ցուցակի 21-րդ հերթական համարի ներքո, 2025 թվականի մարտ ամսվա ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերել Գյումրի համայքնի Գերցենի փողոցի 4-րդ նրբանցքի թիվ 3 տանը հաշվառված և բնակվող՝ Գյումրիի թիվ 31/39-րդ ընտրական տեղամասից ընտրելու իրավունք ունեցող Կիմա Հովհաննեսի Հայրապետյանի հետ՝ նրա կողմից ընտրությանը մասնակցելու, «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինքի օգտին քվեարկելու, ինչպես նաև նույն դաշինքի օգտին քվեարկելու համար Կիմա Հայրապետյանի կողմից ընտրողներ ապահովելու վերաբերյալ, որի դիմաց որպես ընտրակաշառք խոստացել է Կիմա Հայրապետյանին ընտրություններից հետո տալ նրա բնակարանի ջրագծի կառուցման համար անհրաժեշտ 15.000 ՀՀ դրամ գումարը:

Կիմա Հայրապետյանը, ընդունելով վերը նշված նպատակով ընտրակաշառք ստանալու խոստումը, իր հերթին դիմել է իր շրջապատում գտնվող՝ Գյումրի համայնքի ՏԻՄ ընտրություններում ընտրելու իրավունք ունեցող մի շարք անձանց՝ մասնակցելու ընտրություններին և ընտրելու «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինքին, ու այդ կապակցությամբ ձեռքբերած տվյալները փոխանցել Անահիտ Խալաթյանին, ինչպես նաև 2025 թվականի մարտի 30-ին միջոցներ է ձեռնարկել հիշյալ քաղաքացիների կողմից ընտրությանը մասնակցելու և «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինքի օգտին քվեարկելու ուղղությամբ:

Կիմա Հայրապետյանի Խալաթյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2025 թվականի մարտի 30-ին նշանակված ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու և որպես թեկնածու առաջադրված «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինքի օգտին քվեարկելու, ինչպես նաև հիշյալ դաշինքի օգտին քվեարկելու համար ընտրողների հավաքագրում ապահովելու դիմաց ընդունել է նշված դաշինքի ցուցակով առաջադրված ավագանու թեկնածու Անահիտ Խալաթյանի կողմից 15.000 դրամ որպես ընտրակաշառք տալու խոստումը:

Այսպես.

«Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրություններ նշանակելու մասին» ՀՀ կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 12-ի N 1951-Ն որոշմամբ, որն ուժի մեջ է մտել 2025 թվականի փետրվարի 20-ից, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքում նշանակվել են ավագանու արտահերթ ընտրություններ, որի անցկացման օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սահմանվել է 2025 թվականի մարտի 30-ը:

Գյումրի համայնքի Ղուկասյան 5-րդ շարքի 19-րդ տան բնակիչ Անահիտ Նահապետի Խալաթյանը, 2025 թվականի մարտի 10-ից հանդիսանալով հիշյալ ընտրություններին մասնակցող՝ «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինքի ավագանու թեկնածու և ընդգրկված լինելով դաշինքի՝ 34 հոգուց բաղկացած ընտրական ցուցակի 21-րդ հերթական համարի ներքո, 2025 թվականի մարտ ամսվա ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերել Գյումրի համայքնի Գերցենի փողոցի 4-րդ նրբանցքի թիվ 3 տանը հաշվառված և բնակվող՝ Գյումրիի թիվ 31/39-րդ ընտրական տեղամասից ընտրելու իրավունք ունեցող Կիմա Հովհաննեսի Հայրապետյանի հետ՝ նրա կողմից ընտրությանը մասնակցելու, «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինքի օգտին քվեարկելու, ինչպես նաև նույն դաշինքի օգտին քվեարկելու համար Կիմա Հայրապետյանի կողմից ընտրողներ ապահովելու վերաբերյալ, որի դիմաց որպես ընտրակաշառք խոստացել է Կիմա Հայրապետյանին ընտրություններից հետո տալ նրա բնակարանի ջրագծի կառուցման համար անհրաժեշտ 15.000 ՀՀ դրամ գումարը:
Կիմա Հայրապետյանը, ընդունելով վերը նշված նպատակով ընտրակաշառք ստանալու խոստումը, իր հերթին դիմել է իր շրջապատում գտնվող՝ Գյումրի համայնքի ՏԻՄ ընտրություններում ընտրելու իրավունք ունեցող մի շարք անձանց՝ մասնակցելու ընտրություններին և ընտրելու «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինքին, ու այդ կապակցությամբ ձեռքբերած տվյալները փոխանցել Անահիտ Խալաթյանին, ինչպես նաև 2025 թվականի մարտի 30-ին միջոցներ է ձեռնարկել հիշյալ քաղաքացիների կողմից ընտրությանը մասնակցելու և «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինքի օգտին քվեարկելու ուղղությամբ:

Քնար Մանուկյան 




Լրահոս