Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայհոյանքներ,խառնաշփոթ կանանց բանտում․ երեք կին կռիվ են սարքել 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Մանիկ Մալխասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2023 թվականի մարտի 29-ին’ ժամը 15:00-ի սահմաններում, Էդիտա Մալխասյանի և Սոնա Մալխասյանի հետ’ խմբի կազմում, ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի վարչական շենքի 1-ին հարկում գտնվող նույն հիմնարկի պետի տեղակալ Հայկ Մովսիսյանի աշխատասենյակում հասարակության նկատմամբ անհարգալից, իսկ իրավական նորմերի նկատմամբ’ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների հասցեին տևական ժամանակ՝ շուրջ 20 րոպե, հնչեցրել են հայոհանքներ’ խոչընդոտելով քրեակատարողական հիմնարկի բնականոն աշխատանքը: Մանիկ Մալխասյանը և Էդիտա Մալխասյան նախկինում դատապարտված են եղել:

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս