Armenian text to speach

Lufthansa-ն դադարեցրել է թռիչքները դեպի Իսրայել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Գերմանիայի և Եվրոպայի խոշորագույն ավիաընկերություններից մեկը` Lufthansa-ն, կրկին դադարեցրել է թռիչքները դեպի Իսրայել: Այս անգամ դադարեցումը երկու շաբաթով է։ Lufthansa-ի ինքնաթիռները թռիչքներ չեն իրականացնելու դեպի Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայան մինչև կիրակի օրը՝ հունիսի 8-ը ներառյալ։ Սրա պատճառը Գազայի հատվածի վրա իսրայելական բանակի վերսկսած հարձակումն է։

Թռիչքի արգելքի սկզբնական պատճառն անվտանգության հետ կապված մտահոգություններն էին: Արգելքը գործում էր մայիսի սկզբից, երբ Եմենից հրթիռն ընկավ օդանավակայանի մոտ։ Որոշումը կրկին տարածվում է ավիաընկերությունների ողջ խմբի վրա՝ ներառյալ Lufthansa-ն, Swiss-ը, Brussels-ը, Austrian-ը, Eurowings-ը, Ita-ն և Lufthansa Cargo-ն: Տուժած ուղևորները կարող են անվճար չեղարկել արդեն գնված տոմսերը կամ վերամրագրել դրանք ավելի ուշ չվերթի համար, ասել են ընկերության ներկայացուցիչները։




Լրահոս