Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Երեւանի բաժանմունքի պետը ձերբակալված է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը ժամեր առաջ գրել էր, որ բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին է մտել Հակակոռուպցիոն կոմիտեն և կան ձերբակալվածներ։

Ձերբակալությունները, ըստ ArmLur.am-ի, տեղի են ունեցել կաշառքի գործի շրջանակներում։

Ըստ էության նախաքննական մարմինը մտել է 2 կառույցներ՝ Երևանի քաղաքապետարան և ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմի։ Կոմիտեն հիմնավորումներ ունի, որ կառույցների պաշտոնյաները ներգրավված են կաշառքի գործի մեջ։

ArmLur.am-ի հարցին ի պատասխան Հակակոռուպցիոն կոմիտեի լրատվականից հաստատեցին ձերբակալության լուրը։

«Ի պատասխան` հայտնում ենք, որ Կաշառք ստանալու, տալու դեպքերի առթիվ նախաձեռնված վարույթի շրջանակում ձերբակալվել է երկու անձ, այդ թվում` ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Երևանի տարածքային ստորաբաժանման բաժանմունքի պետը»,- ասված է պատասխանում։

ՀԻշեցնենք, որ այսօր, որ Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները վաղ առավոտյան այցելել էին քաղաքապետարան և ArmLur.am-ի տեղեկություններով կան ձերբակալվածներ։

ArmLur.am-ին Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել էին, որ տեղեղությունը ճիշտ է։

Քնար Մանուկյան

 




Լրահոս