Armenian text to speach

«Չեմ կարծում, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունները որևէ արդյունքի կհանգեցնեն». Այաթոլլա Ալի Խամենեի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Իրանի Իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին իր ելույթում անդրադարձել է միջուկային բանակցությունների թեմային։

«Խոսք եղավ միջուկային բանակցությունների մասին։ Ես մի նկատառում ունեմ մյուս կողմի համար», — ասել է նա՝ ավելացնելով, որ ամերիկյան կողմը, որը ներգրավված է այս անուղղակի բանակցություններում, պետք է խուսափի անիմաստ հայտարարություններից։

«Հնչեցված խոսքերը, ինչպիսիք են՝ «Մենք չենք թույլ տա, որ Իրանն ուրանի հարստացում իրականացնի», ուղղակի անհեթեթություններ են։ Իրանի Իսլամական Հանրապետությունում ոչ ոք չի սպասում ուրիշների թույլտվությանը:
Իսլամական Հանրապետությունն ունի իր սեփական քաղաքականությունն ու մեթոդները և շարունակելու է դրանք իրագործել ինքնուրույն», — շեշտել է Խամենեին։
«Հարմար պահի ես կբացատրեմ իրանցի ժողովրդին, թե ինչու են ամերիկացիներն ու իրենց արևմտյան դաշնակիցները այդքան համառորեն փորձում կանգնեցնել Իրանում ուրանի հարստացումը։ Ես հստակ կասեմ, թե որոնք են նրանց իրական մտադրությունները»։
«Մենք չենք կարծում, թե միջուկային բանակցությունները ԱՄՆ-ի հետ արդյունք կտան։ Մենք չգիտենք՝ ինչ կլինի», — հայտարարել է Խամենեին։

Հիշեցնենք, որ ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի գլխավորությամբ, կիրակի օրը Մասկատում անցկացվրել էր բանակցությունների չորրորդ փուլը ամերիկյան պատվիրակության հետ։ Ամերիկյան պատվիրակությունը գլխավորում էր ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Վիտքոֆը։ Քննարկումների հիմնական թեմաներն են եղել Իրանի միջուկային ծրագիրը և պատժամիջոցների վերացումը՝ հնարավոր նոր համաձայնագրի միջոցով, որը կփոխարինի 2015 թվականի պատմական միջուկային գործարքին, որից ԱՄՆ-ն միակողմանիորեն դուրս էր եկել Դոնալդ Թրամփի նախագահության առաջին ժամկետում։

Անի Վարդանյան 




Լրահոս