Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ահազանգ. Eurojob ընկերությունը կեղծում է փաստաթղթերը և խաբում քաղաքացիներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ArmLur.am-ին ահազանգած քաղաքացի Մամիկոն Խաչատրյանը հայտնում է․

«28.02.2024 թ․ դիմել եմ EuroJob.consulting ընկերությանը որը գտնվում է Սայաթ Նովա 40 հասցեում աշխատանքի նպատակով։ Պայմանագիր կնքեցի նրանց հետ, ըստ որի փաթեթի արժեքը 590.000դրամ է։ Մուծումները կատարվում էր փուլ առ փուլ․ ես վճարեցի 540.000դրամ։ Ըստ պայմանագրի՝ եթե դեսպանը մերժում է իրանց պահում են անում 120.000 դրամ իսկ մնացած գումարը պետք է հետ վերադարձնեն ինձ, իսկ եթե դեսպանը ընդուներ պետք է մնացած գումարը վճարեի ես։

Դեսպանը ինձ մերժեց այն պատճառով որ այդ ընկերությունը կեղծ թուղթ են տվել, որ մտնեմ դեսպանատուն իբր աշխատանքային հրավերա։ Իմ հետ կային ևս 4 հոգի նույն ձևով իրանց հետ են վարվել։ Այդ ընկերությունը մինչև մեզ նույնպես մարդկանց խաբելա ու անընդհատ խնդիրներ են ունեցել օրենքի հետ բայց էլի շարունակել են նույն ձևով խաբել մարդկանց։ Այդ ընկերությունը հիմա էլի շարունակում են իրենց կեղտոտ գործը մարդկանց խաբելով։ Ես դիմել եմ գլխավոր դատախազին 02.05.2025թ-ին։

Գլխավոր դատախազը գործին նշանակել է Նորք Մարաշ վարչական շրջանի քննիչ Ն.Սարգսյանին։ Մինչև օրս այդ մարդկանց որևէ տույժի չեն ենթարկել մեր գումարը հետ վերադարձնելու համար»:

ArmLur.am-ը փորձեց զրուցել Eurojob ընկերության հիմնադիր Նարե Հարությունյանի հետ, սակայն մեր զանգերին նա չպատասխանեց:

Նանիկ Աղասյան, Հովսեփ Հովսեփյան 

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս