Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանից armlur.am լրատվականը հետաքրքրվեց` Հովիկ Աբրահամյանից ի՞նչ սպասելիքներ ու ակնկալիքներ ունի:
Պրն Գրիգորյանի խոսքով` ակնկալիքների մասին արդեն խոսվեց ՀՀԿ խորհրդի նիստում, հետևաբար ինքը որևէ ասելու բան չունի: «Կապրենք, կտեսնենք»,- ասաց մարզպետը:
Պրն Գրիգորյանից նաև հետաքրքրվեցինք` արդյո՞ք ինքը կշարունակի պաշտոնավարել որպես Գեղարքունիքի մարզպետ, կառավարությունը և կուսակցության խորհուրդն է որոշում:
«Եթե հարմար կգտնեն, որ ես չպետք է շարունակեմ, ես սիրով կհեռանամ: Ինչպես որոշի խորհուրդը, այնպես էլ կլինի»,- ասաց պրն Գրիգորյանը` հավելելով, որ անկախ նրանից, ի՞նչ կորոշվի, ինքը կշարունակի իր կուսակցական աշխատանքը:
-Պրն Գրիգորյան, իսկ դուք ունե՞ք ցանկություն մնալու մարզպետի պաշտոնում:
-Ցանկություն ունենալը քաղաքական կատեգորիա չէ: Ես իմ տեղում շատ նորմալ աշխատում եմ: Դուք եք «եթե»-ով խոսում (նկատի ունի կմնա ինքը որպես մարզպետ, թե ոչ-խմբ.): Քանի որ ես նորմալ աշխատում եմ, կարծում եմ` նման անհրաժեշտություն չի լինի (նկատի ունի մարզպետի պաշտոնում աշխատելը-խմբ.): Դեռ 20 օրում պետք է կառավարություն ձևավորվի: Եթե որոշեն, որ պետք է շարունակեմ մարզպետ աշխատել, ես կմնամ:
Սոնա Դավթյան