Armenian text to speach

Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Կանադան սպառնում են Իսրայելին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Կանադան սպառնում են քայլեր ձեռնարկել, եթե Իսրայելը չդադարեցնի հարձակումը Գազայի վրա Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Կանադան զգուշացրել են Իսրայելին դադարեցնել Գազայում իր «վերսկսված ռազմական հարձակումը» և ավելացնել մարդասիրական օգնության մատակարարումը։

Երեք երկրների համատեղ հայտարարության մեջ նշվել է, որ եթե Իսրայելն իր քաղաքական ուղղվածությունը չփոխի, իրենք պատրաստ են ձեռնարկել «լրացուցիչ կոնկրետ քայլեր»։

Իսրայելը երկուշաբթի օրը ավարտել է 11 շաբաթ տևած արգելափակումը Գազա մարդասիրական օգնություն մուտք գործելու վերաբերյալ, սակայն ՄԱԿ-ի մարդասիրական հարցերով ղեկավարը՝ Թոմ Ֆլեթչերը, հայտնել է, որ ընդամենը հինգ բեռնատար է մուտք գործել տարածք, և օգնությունը դեռ ոչ մեկին չի հասել։

Հիշեցնենք, որ պատերազմից առաջ Գազա օրական մուտք էր գործում միջինում մարդասիրական 500 բեռնատար։

Երեք երկրների նախազգուշացումը հնչել է այն բանից հետո, երբ Իսրայելի կողմից Գազայի վրա հարձակումների արդյունքում գիշերը՝ ընդամենը կես ժամվա ընթացքում սպանվել են առնվազն 38 մարդիկ։

Համասի կողմից կառավարվող քաղաքացիական պաշտպանության գործակալությունը հայտնել է, որ հարվածների թիրախ են դարձել Գազա քաղաքում գտնվող մի շարք դպրոցներ, Նուսեյրաթի փախստականների ճամբարը, ինչպես նաև հարավային Գազայի Դեյր էլ-Բալահ քաղաքը։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է․ «Պատերազմը կարող է ավարտվել վաղը, եթե Համասը ազատ արձակի պատանդներին և վայր դնի զենքը»։




Լրահոս