
Մայիսի 25-ին նշանակված նախագահական ընտրությունների հետ մեկտեղ՝ Ուկրաինայում կարող է անցկացվել նաև պետական կառուցվածքի վերաբերյալ հանրաքվե: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը. գրում է Итар-Тасс-ը:
«Մենք դեմ չենք հանրաքվեին», – ասել է Տուրչինովը Գերագույն ռադայի նիստին, որին մասնկցում էին կառավարության ներկայացուցիչները և խորհրդարանական խմբակցությունների ղեկավարները:
«Համոզված եմ, որ նման հանրաքվերի ընթացման դեպքում, ինչի մասին որոշում կարող է կայացնել ռադան, ուկրաինացիների ճնշող մեծամասնությունն իր ձայնը կտա միասնական Ուկրաինայի օգտին», – հայտարարել է նա: