
Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր՝ ապրիլի 14-ին, այցելել է Ն.Ս.Օ.Տ.Տ ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին:
«Քիչ առաջ այցելեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Որպես հայ քրիստոնյա ինձ համար կարեւոր էր ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնելուց ստանալ Վեհափառի հայրապետական օրհնությունը»,- գրել է Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում:
Հիշեցնենք, որ այսօր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կառավարության աշխատակազմին ներկայացրել նոր վարչապետ Հովիկ Աբրահամյանին: