Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հարավային Կովկասի հարցերը պետք է լուծվեն այստեղ գտնվող երկրների կողմից․ Լավրով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Դեմ չենք, որ արտատարածաշրջանային պետությունները հարաբերություններ զարգացնեն Հարավային Կովկասի երկրների հետ, բայց դա չպետք է ուղղված լինի տարածաշրջանում լարվածության ստեղծմանը. այս մասին Երևանում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ մամուլի ասուլիսում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Մենք համոզված ենք, որ Հարավային Կովկասում ծագող խնդիրները պետք է լուծվեն նախևառաջ այստեղ գտնվող երկրների և մերձակա հարևանների կողմից: Որևէ կերպ դեմ չենք, որ արտատարածաշրջանային պետությունները, ինչպես որ նախատեսված է գործող համաշխարհային պրակտիկայում, իրենց հարաբերությունները զարգացնեն այստեղ տեղակայված երկրների հետ՝ այն ընկալմամբ, որ նման համագործակցությունն ուղղված չլինի տարածաշրջանում լարվածության ստեղծմանը կամ այստեղ գտնվող երկրների շահերի արհամարհմանը, աշխարհաքաղաքական խաղերին: Դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի», – ասել է Լավրովը:

Մանրամասները՝ տեսանյութում։




Լրահոս