Armenian text to speach

Ինչ եկամուտ ունի ընկերուհուն 8 հազար ԱՄՆ դոլարով հեռախոս և մատանի գնած Հովիկ Աղազարյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ՔՊ-ից վտարված Հովիկ Աղազարյանն այն պատգամավորներից է, որ շտապել է հայտարարագիր ներկայացնել և հայտարարագրել նախորդ տարվա առուծախը։

Մայիսի 6-ին  ԱԺ պատգամավոր և «Միացյալ ազգային սոցիալիստական կուսակցության» (ՄԱՍԿ)  ղեկավար Հովիկ Աղազարյանը ներկայացրել է 2024 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագիր։
Համաձայն նշված փաստաթղթի՝ Աղազարյանը տարեսկզբին ակռա ունեցել է մեկ բնակարան և մեկ հողամաս։ Բնակարանըգնվել է 2021 թվականի և գտնվում է Երևանում, իսկ հողամասը գտնվում է Արարատ գյուղում, որը ձեռք է բերվել 1994 թվականին։

Տարվա ընթացքում նշված հողամասը Աղազարյանը վաճառել է 550 հազար դրամով։

Արդյունքում, տարեվերջին մնացել է միայն բազմաբնակարան շենքում ձեռք բերված բնակարանը։

Տրանսպորտային միջոց Աղազարյանը չի հայտարարագրել, սակայն հայտարարագրից հասկանում ենք, որ նա շահագործում է սեփականության իրավունքով իրեն չպատկանող CHEVROLET մակնիշի մեքենան։

Պատգամավորի կանխիկ դրամական միջոցները կազմել են 3,5 մլն դրամ, որը 2023 թվականի հետ համեմատ աճել է 500 հազար դրամով։

Հաշվետու տարվա եկամուտները, որը միայն Ազգային ժողովից ստացված եկամուտն է, կազմել է 10 մլն 968 հազար դրամ։ Հաշվետու տարվա եկամուտները 2023 թվականի հետ համեմատ ավելացել են գրեթե 200 հազար դրամով։

Պատգամավորի ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 21 մլն դրամ, որից 19 մլն 45 հազար դրամը բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է։ Աղազարյանի վարկերն ակնհայտ նվազել են, քանի որ նախորդ տարի դրանք միասին կազմել են 25 մլն 672 հազար դրամ։

Աղազարյանը նախորդ տարի միանվագ ծախսել է 9 մլն 430 հազար դրամ։

Հիշեցնենք, որ ArmLur.am-ը հրապարակել էր այն գործի ցուցմունքը, որով անցնում է Հովիկ Աղազարյանը։ Համաձայն այդ ցուցմունքի՝ Հովիկ Աղազարյանը ընկերուհուն հեռախոս և մատանի գնելու համար 8 հազար ԱՄՆ դոլար գումար է վերցրել գործով անցնող մեկ այլ անձից։

Էմմա Միքայելյան 




Լրահոս