WiFi-Ի ՎՆԱՍԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գիտնականները պարզել են, որ WiFi կապն իր մեջ շատ բացասական ազդեցություն ունի, ավելին, նրա ճառագայթումը նվազեցնում է սերմնաբջիջների ակտիվությունը: Իսկ մարդիկ, ովքեր անընդմեջ օգտագործում են WiFi կապով լափթոփներ կամ նոթբուքեր, նրանց սպառնում է անպտղություն: Հետազոտությունները պարզել են նաեւ, որ տղամարդկանց վրա այդ ճառագայթներն ավելի մեծ ազդեցություն են ունենում, քան կանանց: Արգենտինացի գիտնականները մի հետաքրքիր փորձ են կատարել: 29 առողջ տղամարդկանց սերմնաբջիջներ դրել են համակարգչի տակ, այնուհետեւ այդ համակարգիչը միացրել WiFi կապով: 4 ժամ հետո պարզ է դարձել, որ սերմնաբջիջները վնասվել են ճառագայթումից, ու դրանց մեկ քառորդը դադարել է լողալ:




Լրահոս