Armenian text to speach

Արևմտյան ադրբեջանցիների վերադարձը Հայաստան «անհրաժեշտ» է տարածաշրջանային խաղաղության համար. Ալիև

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Վերադարձը Արևմտյան Ադրբեջան՝ որպես մարդու իրավունքների գերակայության կարևոր պայման» միջազգային խորհրդաժողովի ընթացքում Ալիև նշել է, որ Արևմտյան Ադրբեջանի համայնքի «խաղաղ» նախաձեռնությունները, որոնք համապատասխանում են միջազգային իրավունքին, գովելի են և վայելում են համաշխարհային հանրության աջակցությունը:

«Արևմտյան ադրբեջանցիների անվտանգ, արժանապատիվ և խաղաղ վերադարձի ապահովումը իրենց նախնիների հողեր՝ Հայաստանում, կարևորագույն պայման է տարածաշրջանում խաղաղության, մարդու իրավունքների և հաշտեցման հաստատման համար», – նշել է Ալիևը:

«Ես կցանկանայի հատկապես ընդգծել, որ արևմտյան ադրբեջանցիների վերադառնալու ցանկությունը չի նշանակում տարածքային պահանջ Հայաստանի նկատմամբ, և Հայաստանը պետք է հրաժարվի այս ցանկությունը այսպես ներկայացնելու փորձերից: Այս հարցը կմնա Ադրբեջանի օրակարգում մինչև վերադարձի իրականացումը: Իհարկե, արևմտյան ադրբեջանցիներին, ովքեր կվերադառնան իրենց հայրենիք, նույնպես պետք է տրամադրվեն անվտանգության երաշխիքներ», – հավելել է նա:

«Մենք կարծում ենք, որ այս միջազգային համաժողովը, որը ծառայում է Արևմտյան Ադրբեջանի մասին համաշխարհային հանրության իրազեկվածության բարձրացման նպատակին, զգալի ներդրում կունենա մեր հայրենակիցների հայրենի հողեր վերադարձի գործում», – հավելել է նախագահ Իլհամ Ալիևը։

Անի Վարդանյան




Լրահոս